Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին պայմանավորված խաղի համար

14:43 10.01.2018

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը

Կայքը գրում է, որ Հայրապետյանը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի Լոռի-Էրեբունի հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով։

ՀՖՖ-ի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Կան կասկածներ, որ հանդիպման արդյունքի վրա ազդելու նպատակով խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Share |

Լրահոս