Ալաշկերտի ֆուտբոլիստների մարզումը Կիլիկիա մարզադահլիճում (լուսանկարներ)

11:42 11.01.2018

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Երեկ` նախապատրաստական փուլի երրորդ օրն, «Ալաշկերտն» անցկացրել է «Կիլիկիա» մարզադահլիճում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախավարժանքից և արագաուժային վարժություններից հետո ալաշկերտցիները երկու խմբի են բաժանվել: Խմբերից մեկը փոքր խաղ է անցկացրել, իսկ մյուսն աշխատել է մարզասրահում:

«Ալաշկերտի» մարզումներին է միացել նաև կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը: Դարպասապահ Արսեն Բեգլարյանը և լեգիոներները թիմին կմիանան մինչև հունվարի 13-ը:

Առաջիկա երկու օրերին «Ալաշկերտը» կմարզվի սեփական մարզադաշտում:

Share |

Լրահոս