Արարատը վերսկսել է մարզումները (լուսանկարներ)

11:56 11.01.2018

Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և վերսկսել մարզումները։

Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմը երեկ` հունվարի 10-ին, իր առաջին մարզումն է անցկացրել Ձորաղբյուրի մարզաբազայում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատը» կհամալրվի ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ֆուտբոլիստներով։

Հիշեցնենք` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արարատը» 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Share |

Լրահոս