Պաշտոնական. Մինան 11,8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Բարսելոնա

13:40 11.01.2018

Կոլումբացի պաշտպան Յերի Մինան, որի տրանսֆերային իրավունքները մինչ օրս պատկանում էին «Պամեյրասին», կարիերան կշարունակի Իսպանիայում:

Ինչպես և սպասվում էր, 23-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

Կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնել է պաշտպանի տեղափոխության մասին: Յերի Մինայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում:

Ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բարսելոնան» 11,8 մլն եվրո է վճարել:

Share |

Լրահոս