Բարսելոնան համաձայնեցրել է Մասկերանոյի տրանսֆերը Չինաստան

15:15 11.01.2018

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն կարիերան կշարունակի չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունում»,- հաղորդում է «Diario Sport»-ը:

Ակումբները 10 միլիոն եվրոյով համաձայնեցրել են 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին:

Մասկերանոն ցանկանում է այս մրցաշրջանն անցկացնել Չինաստանում, դրանից հետո վերադառնալ հայրենիք՝ Արգենտինա:

Share |

Լրահոս