Բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

14:27 11.01.2018

Այսօրվանից բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորում, որը կտևի մինչև հունվարի 23-ը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնեԼ Է, որ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ:

«Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին, շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսևորելու:

Ինչպես գիտեք, այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը և կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաև մինչև 18 և 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները:

Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասել է Դավիթ Թորոսյանը:

Share |

Լրահոս