Կայացել են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը

17:35 11.01.2018

Հունվարի 9-ին և 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը:

Հուշամրցաշարի շրջանանակներում անցկացվում են 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային:

Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցում են Հայաստան, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Իրանը և Մոլդովան ներկայացնող 750 շախմատիստ: Շրջանային մրցաշարի մասնակիցների միջին գործակիցն է 2502:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը գրում է,որ կայացած երկու տուրերից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստ, Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն, ով առաջին տուրում հաղթել է Վադիմ Մոիսեենկոյին, իսկ երկրորդում ուժեղ է գտնվել Նիկիտա Մորոզովից:

Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը և լեհ Լուկաշ Յարմուլան:

Մրցաշարին մասնակցող մեր մյուս երեք պատվիրակները հաջող չեն մեկնարկել. Հովիկ Հայրապետյանը վաստակել է 0.5 միավոր, իսկ Արտաշես Մինասյանը և Արման Միքայելյանը իրենց ակտիվում դեռ միավորներ չունեն:

Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը: 

Share |

Լրահոս