Վենգերը հաստատել է, որ Կոկլենը տեղափոխվում է Վալենսիա

11:07 11.01.2018

«Արսենալի» կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ:

Երեկ այդ մասին գրում էին ԶԼՄ-ները, իսկ այժմ տեղեկատվությունը հաստատել է նաև լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ֆրանսիացին դա արել է անգլիական լիգայի Գավաթի` «Չելսիի» հետ անցկացրած խաղից հետո (0:0).

«Նա պատրաստվում է տեղափոխվել «Վալենսիա»: Կոկլենն այս մրցաշրջանում բավականաչափ չխաղաց, նա հնարավորություն ունեցավ հեռանալու և ես նրան դա թույլ տվեցի»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «RMC»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վալենսիան» 26-ամյա ֆուտբոլիստի համար մոտ 13,5 մլն եվրո կվճարի «Արսենալին», իսկ անձամբ Կոկլենը 4,5 տարվա պայմանագիր կկնքի:

Share |

Լրահոս