Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզումներ

17:10 11.01.2018

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հունվարի 11-ից 13-ը կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Արթուր Մկրտչյան («Լեո»), Սարգիս Կադրջյան («Արմենիա Թրավել»), Ռազմիկ Ասրյան (ՎՊՀ)

Ֆուտբոլիստներ. Գարեգին Մաշումյան, Դավիթ Սուջյան, Անդրանիկ Սարգսյան, Էդգար Կիրակոսյան, Վահե Միրաքյան (բոլորը` «Չարբախ»),  Սարո Գալստյան, Տիգրան Վարդանյան, Հակոբ Ուզունյան, Սարո Մարդանյան, Գոռ Սարգսյան, Անդրանիկ Կարապետյան, Հակոբ Դոքմանյան (բոլորն էլ` «Լեո»), Գուրգեն Ավետիսյան («Արմենիա Թրավել»), Էդուարդ Մկրտչյան (ՎՊՀ):

Share |

Լրահոս