Փորձագետ. Մխիթարյանն ու Լիվերպուլը իրար իդեալական համապատասխանում են

16:19 11.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու անգլիական «Լիվերպուլն» իրար իդեալական համապատասխանում են. այսպիսի կարծիք է հայտնել ֆուտբոլային փորձագետ Գրեհեմ Ռուտվենը.

«Հիմա Մխիթարյանն իր նախկին «ես»-ի միայն կմախքն է: Նա, ով հաջորդ անգամ իրեն կընդունի, կբախվի փլեյմեյքերին իր նախկին վիճակին վերադարձնելու խնդրին:

Սա Յուրգեն Կլոպից լավ ոչ ոք չի կարողանա անել»,- գրել է փորձագետը «Yahoo Sport UK»-ի իր հոդվածում:

Նշվում է, որ հենց Կլոպն է Մխիթարյանին ընդունել «Բորուսիայում»` նրան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը դառնալու հնարավորություն ընձեռելով: Իսկ հիմա Կլոպը, փորձագետի կարծիքով, փլեյմեյքերի կարիք ունի` Ֆիլիպե Կոուտինյոյի վաճառքից հետո.

«Մխիթարյանն իդեալական համապատասխանում է «Լիվերպուլին», իսկ «Լիվերպուլը»` Մխիթարյանին: Կլոպն իր բնավորությամբ տարբերվում է Մոուրինյուից, այդպիսի մարզչի գլխավորությամբ ֆուտբոլիստը ձգտում է կատարելագործվել»,- գրում է Ռուտվենը:

Հիշեցնենք` վերջին շրջանում բազմիցս խոսվում է Մխիթարյանի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկ այլ ակումբ տեղափոխվելու մասին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հիմնականում հետաքրքրված են «Ինտերն» ու «Բորուսիան», սակայն դեռևս պարզ չէ` արդյոք նրա տրանսֆերը կկայանա՞, թե՞ ոչ:


 

Share |

Լրահոս