Ինտերը համաձայնեցրել է Բարսելոնայի կիսապաշտպանի վարձակալությունը

18:38 11.01.2018

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն:

Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, ակումբները համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը:

Առաջիկա օրերին բրազիլացին բուժզննում կանցնի իտալական ակումբում, ինչից հետո տեղափոխության մասին կհայտարարվի պաշտոնապես:

Share |

Լրահոս