Խավիեր Էրնանդեսը կարող է հեռանալ Վեսթ Հեմից

16:33 11.01.2018

«Վեսթ Հեմ Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը կարող է հեռանալ թիմից:

«Sky Sports»-ի տեղեկություններով, անգլիական թիմի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 29-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք` մեքսիկացի հարձակվողը «Վեսթ Հեմ» է տեղափոխվել անցած տարվա ամռանը 16 մլն ֆունտի դիմաց (17,8 մլն եվրո), բայց ակումբի կազմում անցկացրած 21 պաշտոնական խաղերում դարձել է ընդամենը 4 գոլի հեղինակ:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչն անհանգստացած է, որ թիմը բալանսավորված չէ, և այնտեղ ավելի շատ հարձակվողներ են, քան` պաշտպաններ:

Խավիեր Էրնանդեսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը:

Share |

Լրահոս