Խաչանովը Օկլենդի մրցաշարի 1/4 եզրափակչում պարտվել է դել Պոտրոյին

14:00 11.01.2018

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հայտնվել Օկլենդի մրցաշարի կիսաեզրափակչում` 1/4 եզրափակչում 6:7 (4:7), 3:6 հաշվով պարտվելով արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին:

Խաղի տևողությունը կազմել է 1 ժամ 33 րոպե:

Նշենք` եզրափակիչ փուլ դուրս գալու համար դել Պոտրոն կմրցի իսպանացի Դավիդ Ֆերերի հետ:

Share |

Լրահոս