Մոուրինյուն Վենգերին առաջարկել է Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ

16:48 11.01.2018

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապ է հաստատել Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը:

Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:

Մխիթարյանի հարցը տրանսֆերային ընթացիկ պատուհանի ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Ավելի վաղ տեղեկություն կար, որ մեր ազգային թիմի ավագով հետաքրքրված է «Ինտերը», հնարավոր է նաև Դորտմունդի «Բորուսիա» վերադարձը:

Share |

Լրահոս