Ռեալը և Բարսելոնան որսում են Լիվերպուլի և Տոտենհեմի ձկներին (ծաղրանկար)

15:34 11.01.2018

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությանը:

Ծաղրանկարում պատկերվում է, թե ինչպես են ակումբների նախագահներ Ֆլորենտինո Պերեսը և Խոսեպ Մարիա Բարտոմեուն որսում են անգլիական «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Լիվերպուլից» «Բարսելոնա» են տեղափոխվել Ֆիլիպե Կոուտինյոն, Խավիեր Մասկերանոն և Լուիս Սուարեսը, իսկ «Տոտենհեմից» «Ռեալ»՝ Լուկա Մոդրիչը և Գարեթ Բեյլը:

Share |

Լրահոս