Ռեալի 5 ֆուտբոլիստներ ընդգրկվել են ՈւԵՖԱ-ի` 2017 թվականի թիմում

14:57 11.01.2018

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է քվեարկությունը, որի ընթացքում ընթերցողներն ընտրել են 2017 թվականի խորհրդանշական հավաքականում ընդգրկելու արժանի ֆուտբոլիստներին:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ քվեարկությանը ռեկորդային` 8,8 մլն մարդ է մասնակցել:

Արդյունքում, խորհրդանշական հավաքականում ընդգրվել են Մադրիդի «Ռեալի» 5 ֆուտբոլիստներ, իսկ ամբողջական թիմն այս տեսքն ունի`

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»),

Պաշտպաններ. Դանի Ալվես (ՊՍԺ), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ` «Ռեալ»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»),

Կիսապաշտպաններ. Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ` «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»),

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հիշեցնենք` տարվա թիմում ընդգրկվելուն հավակնում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Share |

Լրահոս