Տիգրան Եսայան. Պետք է ձևավորենք ավելի հզոր թիմ և նոր մրցաշրջանում ապահովենք առաջին հորիզոնականը

17:03 11.01.2018

«Արցախ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների, նպատակների ու ակնկալիքների մասին.

«Նոր մրցաշրջանին ընդառաջ «Արցախում» տեղի են ունեցել փոփոխություններ: Կան ֆուտբոլիստներ, որ դուրս են եկել, կան, որ մենք ենք հրաժարվել, նաև ունենք նոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է անցնեն փորձաշրջան:

Մեր 3 լեգեոներները կմնան թիմում, 3-4 լեգեոներ էլ շուտով կմիանան մեզ: Հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են: Մեր խնդիրն է՝ կատարել ճիշտ ընտրություն:

Տրամադրված ենք շատ լուրջ, նախկին սխալները չպետք է կրկնել: Պետք է ձևավորենք ավելի ամուր, հզոր թիմ և նոր մրցաշրջանում ապահովենք մեր առջև դրված խնդիրը՝ առաջին հորիզոնականը»,- Տիգրան Եսայանի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Share |

Լրահոս