Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը Վարդարի հետ վերսկսել են մարզումները

17:22 11.01.2018

Մակեդոնական «Վարդարը» վերադարձել է արձակուրդից:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, հունվարի 9-ից ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները, իսկ այսօր ֆիզիկական պատրաստվածության թեստեր են անցել:

Նշենք` հունվարի 16-ին մակեդոնական ակումբը կմեկնի Թուրքիա, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այդ ընթացքում «Վարդարը» 6 ստուգողական հանդիպում կունենա` «Պախտակորի», «Բերոյեի», «Չերնոմորեցի», «Օդեսայի», «Զագլեմբեի», «Սլովաչկոյի» և Պրահայի «Դուկլայի» հետ:

 «Վարդարը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը, Թուրքիայում կմնա մինչև փետրվարի 7-ը:

 

 

Share |

Լրահոս