Բորուսիայի 9 ֆուտբոլիստներ տառապում են աղիքային գրիպով

22:57 11.01.2018

Դորտմունդի «Բորուսիայի» միանգամից 9 ֆուտբոլիստներ Իսպանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ մարսողության հետ խնդիրներ են ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը: 

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստների մոտ աղիքային գրիպ է ախտորոշվել:

Հիվանդության պատճառը հավի խորովածն է: Աղիքային գրիպով այժմ տառապում են Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Անդրե Շյուրլեն, Կրիստիան Պուլիշիչը, Օմեր Տոպրակը, Յակոբ Բրուն Լարսենը, Նուրի Շահինը և Դոմինիկ Ռայմանը:

Share |

Լրահոս