Լինեկերն անդրադարձել է Սանչես-Մխիթարյան հնարավոր փոխանակմանը

20:49 11.01.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լոնդոնի «Արսենալի» չիլիացի Հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին», և, ըստ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապվել է Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը: 

Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:

Այդ առիթով վերլուծաբան Գարի Լինեկերը թվիթերյան միկրոբլոգում գրել է հետևյալը. 

««Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվում Սանչեսը, իսկ Մխիթարյանը` «Արսենալ»: Կարելի է կոչ անել երկու ակումբներին` ավարտին հասցնել այդ բանակցությունները: «Յունայթեդը» կստանա բարձրակարգ ֆուտբոլիստի և թույլ չի տա, որպեսզի վերջինս տեղափոխվի «Սիթի»: Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա Սանչեսի փոխարեն «զինագործները» ստանում են հրաշալի ֆուտբոլիստի»:

Share |

Լրահոս