Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա

21:13 11.01.2018

Թուրքական «Բեշիքթաշի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա:

Այս մասին տեղեկացնում է «sabah.com.tr»-ը: 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է վարձակալել «Վիտեսը»: 

Ըստ աղբյուրի` Օզբիլիսի տրանսֆերը ձեռք բերել ցանկացող ակումբների համար խնդիր է առաջացնում վերջինիս բարձր աշխատավարձը, որը կազմում է տարեկան 1,4 մլն եվրո: 

Հաղորդվում է, որ վարձակալական հիմունքներով այլ թիմ տեղափոխվելու դեպքում թուրքական ակումբը պատրաստ է վճարել Օզբիլիսի աշխատավարձի կեսը:

Share |

Լրահոս