Շիրակը վերսկսել է մարզումները

19:49 11.01.2018

«Շիրակը» հունվարի 8-ից վերսկսել է մարզումները Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում: Ակումբը ֆուտբոլի ակադեմիայում մարզվելու է մինչև փետրվարի 7-ը:

Այդ ընթացքում «Շիրակը» 3 ստուգողական հանդիպում է անցկացնելու: Դրանից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կմեկնի Անթալիա` երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Հավաքի ընթացքում նախատեսված է ևս 4 ընկերական հանդիպում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանից հետո «Շիրակը» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: 

Share |

Լրահոս