Ունսուե. Կարող ես անհատապես հսկել Մեսսիին, սակայն ի՞նչ անել մյուսների հետ

13:24 11.01.2018

«Սելտայի» գլխավոր մարզիչ Խուան Կարլոս Ունսուեն խոսել է Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպման մասին:

«Պետք է կատարյալ հանդիպում անցկացնենք: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որպեսզի «Բարսելոնայի» ոչ լավագույն օրը լինի: Կարծում եմ՝ կունենանք շանսեր:

Մտադիր չեմ ամբողջ հանդիպման ընթացքում անհատական վերահսկողություն իրականացնել: Այո, կարելի է դա անել, սակայն ինչպե՞ս փակել մյուսներին: Նրանք ունեն Սուարես, Դեմբելե, Ինյեստա: Այդ պատճառով ավելի շատ հավատում եմ թիմային աշխատանքին»,- Ունսուեի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Սելտա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին:

Share |

Լրահոս