Հոկեյի Արարատ ակումբը փոխանակվել է հաղթանակներով Դինամոյի հետ

12:37 12.01.2018

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում է անցկացրել «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ, որից առաջինի լրացուցիչ ժամանակում հաղթել է 2:1 հաշվով, երկրորդում զիջել՝ 2:4:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Արարատը» 36 խաղից հետո 70 միավորով 14 թիմերի մեջ վեցերորդն է:

Մյուս ակումբները երկու-երեք խաղ ավելի են անցկացրել:

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Յունիորի» հետ հունվարի 15-ին և 16-ին:

Share |

Լրահոս