Արցախի Հանրապետությունը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել

18:00 12.01.2018

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է նաև, որ Արցախի Հանրապետությունն չճանաված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել:

Ռուբեն Հայրապետյանին նաև հարց է ուղղվել այն մասին ,թե արդյոք Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների համար հետագայում խնդիր չի՞ լինի միանալ Հայաստանի ազգային հավաքականին, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինչին ի պատասխան ՀՖՖ-ի նախագահն ասել է.

«Արևմտյան Հայաստանի հավաքական ... ի՞նչ թիմ է դա: Նորմա՞լ եք համարում:

Կարծում եմ` այո, խնդիրներ կլինի ՖԻՖԱ-ի հետ: Ժամանակին այդ առաջնությանը մասնակցում էր նաև Արցախի հավաքականը: Որքանով` ես եմ տեղյակ, Արցախի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Ստեփանակերտում այդ առաջնությունն անցկացնելու համար: Ստեփանակերտի մարզադաշտն, ինչպես գիտեք, ամբողջովին վերակառուցվել է: Ու այնտեղի ժողովրդի համար, կարծում եմ, հետաքրքիր կլինի, եթե հայտը բավարարվի»,- իր խոսքում նշել է ՀՖՖ-ի նախագահը:

Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի հավաքականը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ նախապատրաստվում է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որը կկայանա այս տարվա մայիսի 31-ից հունիսի 9-ը Լոնդոնում:

Արևմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների և Կաբիլիայի հավաքականները:

Share |

Լրահոս