7 ֆուտբոլիստ հեռացել է Արցախից

14:09 12.01.2018

«Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից 7 ֆուտբոլիստի հետ:

Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, խզվել են պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի և Վահե Միրաքյանի հետ:

«Արցախի» և Ժորա Նազարյանի, Եգոր Լուգովոյի, Դավիթ Իսրայելյանի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, և ակումբը որոշել է չերկարաձգել դրանք:

«Արցախը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություններ մաղթում նրանց մարզական կարիերայում:

Share |

Լրահոս