Բանանցն Անթալիայում 4 ստուգողական խաղ կանցկացնի

11:07 12.01.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 11-ին «Բանանցը» վերադարձել է արձակուրդից և այս տարվա իր առաջին մարզումն է անցկացրել:

Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ առաջին մարզման տևողությունը մոտ մեկ և կես ժամ է եղել և ֆուտբոլիստներն արագորեն տոնական ռիթմը փոխարինել են աշխատանքայինով:

Մարզմանը մասնակցել են միայն տեղացի ֆուտբոլիստները, իսկ լեգեոներները թիմին կմիանան հունվարի 15-ից և այդ ժամանակ արդեն «Բանանցը» լիարժեք կազմով կպատրաստվի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին:

Հաղորդվում է նաև, որ մինչև հունվարի 23-ը «Բանանցը» օրական մեկ մարզում կանցկացնի, իսկ հունվարի 23-ից փետրվարի 2-ը սեփական մարզաբազայում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական խաղ:

Երկրորդ հավաքը, ինչպես արդեն հայտնել էինք, «Բանանցը» կանցկացնի փետրվարի 8-ից 22-ը Անթալիայում՝ անցկացնելով չորս ստուգողական խաղ: Մրցակիցների մասին տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում:

Share |

Լրահոս