Դեֆոն ճանաչվել է ԱՊԼ-ի` դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ

15:02 12.01.2018

«Բորնմութի» հարձակվող Ժերմեյն Դեֆոն ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ:

Այս մասին հայտնում է լիգայի` «Թվիթերի» պաշտոնական էջը:

Անգլիացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 16-րդ տուրի` «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2:2), և նրա գոլերից մեկն էլ ճանաչվել է լավագույնը:

Բացի Դեֆոյից, մրցանակին հավակնել է ևս 7 ֆուտբոլիստ, այդ թվում` Մոհամեդ Սալահը, Աբդուլայե Դուկուրեն, Մեսութ Օզիլը, Ջորդան Այուն, Ֆիլիպե Կոուտինյոն, Սթիվեն Դեֆուրն ու Դենիել Դրինքոութերը:

Share |

Լրահոս