Աբիդալը հերքում է. Մեսսին երբեք չի ասել, որ իրենց տեսանյութեր չուղարկեմ

12:16 12.01.2018

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ ԶԼՄ-ները ճիշտ չեն փոխանցել իր խոսքերը նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին.

«Երբ ես տեսանյութ ուղարկեցի թիմի տղաներին, Մեսսին չասաց, թե պետք չէ այլևս տեսանյութեր ուղարկել:

Լեոն ասաց, որ իրեն դուր չի գալիս ինձ այդ վիճակում տեսնելը, բայց նա երբեք ոչ մի վատ բան չի ասել»,- գրել է Աբիդալը «Թվիթերի» իր էջում:

Ավելի վաղ, հիշեցնենք, ԶԼՄ-ները հայտնել էին, թե Աբիդալի հիվանդության ժամանակ Մեսսին խնդրել է այլևս իրենց տեսանյութեր չուղարկել.

«Երբ հիվանդ էի քաղցկեղով, շատ էի նիհարել, խաղերից մեկից առաջ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին տեսանյութ ուղարկեցի, որպեսզի ուրախացնեմ նրանց և աջակցեմ:

Գիտե՞ք` ինչ ասաց Մեսսին. ասաց, որ ես նման տեսանյութեր չուղարկեմ, քանի որ դա նրանց համար շատ ցավալի էր: Ես այդ մասին ընդհանրապես չէի մտածել: Փորձում էի աջակցել նրանց, բայց նրանք ասացին, որ իրենց համար շատ դժվար է տեսնել կենդանի դիակի, դա նրանց վշտացնում է»,- Աբիդալի խոսքերն այսպես էին փոխանցել միջազգային ԶԼՄ-ները:

Share |

Լրահոս