Բարսելոնան ջախջախեց Սելտային և դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

02:22 12.01.2018

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ջախջախեց «Սելտային»՝ 5:0:

Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ արդեն 15-րդ րոպեին, իսկ առաջին խաղակեսի միջնամասում գոլով աչքի ընկան Խորդի Ալբան և Լուիս Սուարեսը: 

Երկրորդ խաղակեսի վերջնամասում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Իվան Ռակիտիչը: 

Նշենք, որ 30-ամյա Մեսսին Իսպանիայի Գավաթի շրջանակում իր գոլերի քանակը հասցրեց 46-ի և ընդգրկվեց մրցաշարի պատմության լավագույն 10 ռմբարկուների ցուցակում: 

Այսպիսով, երկու խաղերում գրանցված արդյունքում (6:1) հաջորդ փուլ դուրս եկավ «Բարսելոնան»: 

«Բարսելոնայի» մրցակիցն Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչում հայտնի կդառնա վիճակահանությունից հետո: 

«Բարսելոնա»-«Սելտա»՝ 5:0

Գոլերը՝ Մեսսի (13, 15), Ալբա (28), Սուարես (40), Ռակիտիչ (87)

Share |

Լրահոս