Ինյեստան չի վախենում, որ Կոուտինյոն իրեն դուրս կթողնի Բարսելոնայի մեկնարկային կազմից

10:11 12.01.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալու հարցն իրեն չի մտահոգում:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը սա ասել է այն բանից հետո, երբ կատալոնական ակումբի շարքերը համալրել է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն.

«Ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ և միշտ ասել եմ, որ մեր թիմում պետք է հանդես գան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Այդպիսի ֆուտբոլիստներից է Կոուտինյոն: 

Նա օժտված է Աստծուց տրված շնորհով և «Բարսելոնա» է տեղափոխվել, որպեսզի շարունակի աճ գրանցել: Իսկ ես` իմ 33 տարեկան հասակում, չեմ մտածում այն մասին, թե արդյոք ինչ-որ մեկն ինձ մեկնարկային կազմից դուրս կթողնի՞, թե՞ ոչ: Աստված տա, որ ես և Կոուտինյոն միասին հասնենք մեր նպատակներին»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Share |

Լրահոս