Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ուժեղագույն չորս թիմերին։
«Բոլոր թիմերի դեմ էլ հեշտ չի լինելու։ ՊՍԺ-ն զիջեց «Բորուսիային», «Լիվերպուլը» Մադրիդում զիջեց «Աթլետիկոյին»։
Կարծում եմ, որ հիմա Չեմպիոնների լիգայում ուժեղագույն թիմերն են «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Ռեալը»»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Բարսելոնայի» մրցակիցը 1/8-ում «Նապոլին» է։