Ռոնալդո. Տեղափոխվելով ՊՍԺ` Նեյմարը մարզական տեսանկյունից ետ քայլ կատարեց

11:30 12.01.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի` «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին:

Նեյմարը կատալոնական ակումբից հեռացել է նախորդ մրցաշրջանի ավարտին, իսկ փարիզեցիները նրա համար 222 մլն եվրո են վճարել.

«Տեղափոխվելով ՊՍԺ` Նեյմարը մարզական առումով ետ քայլ կատարեց: Սակայն, սրանք մարտահրավերներ են, որոնք յուրաքանչյուրը դնում է իր առջև:

Ժամանակին ես ևս պաշտպանում էի «Բարսելոնայի» գույները, իսկ հետո տեղափոխվեցի «Ինտեր»: Այդ ժամանակ Իտալիայի առաջնությունն ավելի մրցունակ էր»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Share |

Լրահոս