Ռուբեն Հայրապետյան. Արարատ-Մոսկվան հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք կստանա

13:37 12.01.2018

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Սամվել Կարապետյանի կողմից «Ավան-Ակադեմիա» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու և ակումբի հետագա ճակատագրի մասին.

Տեղեկություն կար, որ «Ավան-Ակադեմիայի» ֆուտբոլիստները վերադառնալու են իրենց նախկին թիմեր, իսկ Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստները գալու են այստեղ և հանդես գան «Ավան-Ակադեմիայի» անվան տակ.

«Չեմ կարող ասել, թե որ ֆուտբոլիստը ուր կգնա:Առհասարակ ակումբի քաղաքականությունը վարում է ակումբի ղեկավարությունը:  Թե որ ֆուտբոլիստն ուր կգնա, ինչ կանի, դա ակումբի խնդիրն է:

Զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ, բայց չեմ կարող ամեն ինչ հայտնել: Սամվել Կարապետյանը կդառնա «Ավան-Ակադեմիայի» սեփականատերը ու արդեն ժամանակը ցույց կտա, թե ինչի կհասնի ակումբը: Սամվել  Կարապետյանն այն մարդն է, որը նվիրված է, հայրենասեր, տարիներ շարունակ եղել է հավաքականի կողքին, աջակցել է մեր ֆուտբոլին»:

Արդյոք «Ավան-Ակադեմիան» Բարձրագույն խմբում հանդես գալու թույլտվություն կստանա՞.

«Առաջին խմբից որ ակումբները, որ ցանկանան հանդես գալ Բարձրագույն խմբում, կստանան այդ թույլտվությունը, այդ թվում` Ավանի «Արարատ-Մոսկվա» ակումբը: Իհարկե այն ակումբները ,որոնք երկրորդ ակումբ չեն համարվում»,- նշեց Ռուբեն Հայրապետյանն ու ավելացրեց, որ խնդիր չի տեսնում ակումբի անվան հետ կապված: 

Share |

Լրահոս