Ռուբեն Հայրապետյան. Ցավում եմ, որ Օզբիլիսի նման տաղանդավոր խաղացողը հայտնվել է այսպիսի իրավիճակում

14:01 12.01.2018

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին, որի ճակատագիրը թուրքական «Բեշիքթաշում» անորոշ է.

«Արասի հետ բազմիցս խոսել եմ: Այդպիսի տաղանդավոր, բարձրակարգ և օգտակար ֆուտբոլիստ, ինչպիսին Արասն է, շատ քիչ են: Ցավում եմ, որ հայտնվել է նման իրավիճակում:

Կարծում եմ՝ Արասը շատ արագ պետք է տեղափոխվի: Չգիտեմ՝ Հոլանդիա կտեղափոխվի՞, թե՞ ոչ: Կարող է՝ Հայաստան գալ, օրինակ ես շատ կցանկանայի, որ նա գար Հայաստան: Բայց հստակ տեղեկություն չունեմ, թե որտեղ կշարունակի կարիերան: Անձամբ իմ կարծիքով Արասը պետք է հեռանա իր ներկայիս ակումբից, քանի որ խաղային պրակտիկայի կարիք ունի»,- իր խոսքում նշեց ՀՖՖ-ի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա:

27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է վարձակալել «Վիտեսը»: Ըստ աղբյուրի` Օզբիլիսի տրանսֆերը ձեռք բերել ցանկացող ակումբների համար խնդիր է առաջացնում վերջինիս բարձր աշխատավարձը, որը կազմում է տարեկան 1,4 մլն եվրո:

Share |

Լրահոս