Ռուբեն Հայրապետյանը` լրագրողներին. Արեք ձեր աշխատանքն ու օգնեք ֆեդերացիային

17:36 12.01.2018

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքն ու օգնել ֆեդերացիային.

«Իհարկե, հետևում եմ մամուլի հրապարակումներին: Մի անգամ ինձ քննադատող հոդված կարդացի ու իսկապես հասկացա, որ ես սխալ եմ անում ու փորձեցի դրանք ուղղել:

Ես բոլորովին չեմ մտածում, որ ես ամենախելոքն ու գիտակն եմ: Ոչ, հակառակը: Լրագրողներն ինչքան շատ ուսումնասիրեն, խորանան թեմայի մեջ, այնքան ավելի լավ կլինի: Իհարկե, կլինեն նյութեր, որոնք ճիշտ չեն լինի, օբյեկտիվ չեն լինի, բայց դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնցից կարելի կլինի օգտվել և որոշ բաներ քաղել:

Նույն մարզիչները, ֆուտբոլիստները շատ բան կարող են քաղել: Երբ ֆուտբոլիստն իր մասին քննադատական հոդված կարդա, անպայման կսկսի ավելի ուշադիր լինել և ձգվել:

Դուք` լրագրողներդ, շատ մեծ դեր ունեք: Արեք ձեր աշխատանքն ու օգնեք ֆեդերացիային»,- իր խոսքում նշեց Ռուբեն Հայրապետյանը:

 

Share |

Լրահոս