Վարդին ու Չիչարիտոն հայտնվել են Մանչեսթեր Յունայթեդի ուշադրության կենտրոնում

10:34 12.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է աշխատանքներ իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և թիմ հրավիրել հարձակվողի:

Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Զլատան Իբրահիմովիչի վատ մարզավիճակի պատճառով Ռոմելու Լուկակուի համար արժանի այլընտրանքային տարբերակ չկա դաշտի կենտրոնում, իսկ Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնիո Մարսիալը դիտարկվում են որպես եզրային ֆուտբոլիստներ: 

Ինչպես գրում է «The Times»-ը, բացի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսից, «Մանչեսթեր Յունայթեդում» դիտարկում են նաև «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդիի տրանսֆերի հնարավորությունը կամ Խավիեր Էրնանդեսի վերադարձը, որի հետ «Վեսթ Հեմը» մտադիր է բաժանվել:

Լրագրողները նշում են, որ այս ցանկից ամենաթանկարժեքը հանդիսանում է Վարդին, որի տրանսֆերը նվազագույնը 35 մլն ֆունտ է գնահատվում (մոտ 40 մլն եվրո):

Share |

Լրահոս