Արցախը պայմանագիր է կնքել 19-ամյա դարպասապահի հետ

20:59 12.01.2018

Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Արցախը» նոր համալրում ունի: 

«Արցախը» պայմանագիր է կնքել 19-ամյա դարպասապահ Սամուր Ագամագոմեդովի հետ,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ռուս դարպասապահը եղել է Մախաչկալայի «Անժի» մարզադպրոցի սան, խաղացել է «Անժի-2» և Մոսկվայի «Նիկա» ակումբներում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի, Վահե Միրաքյանի հետ:

Share |

Լրահոս