Մինա. Բոլորս էլ գիտենք, որ Բարսելոնան աշխարհի լավագույն ակումբն է

18:16 12.01.2018

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, պաշտպան Յերի Մինան, ով միացել է «կապտանռնագույններին» հունվարի 11-ին, կիսվել է իր տպավորություններով: 

««Բարսելոնան» սիրում է տիրել գնդակին, և ինչպես գիտեն բոլորը, համարվում է աշխարհի լավագույն ակումբը: 

Հուսով եմ, որ կսովորեմ Ումտիտիից և Պիկեից: Ցանկանում եմ բավարար խաղաժամանակ ստանալ «Բարսելոնայում» և տիտղոսներ նվաճել ակումբի հետ»,- կոլումբացու խոսքն է մեջբերում «Football Espana»-ն: 

Հիշեցնենք, որ գործարքի արժեքը կազմել է 11,8 մլն եվրո: 

Share |

Լրահոս