Գվարդիոլա. Հույս ունեմ, որ Ժեզուսը կվերադառնա 2-3 շաբաթ հետո

20:10 12.01.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է ընթանում թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսի վնասվածքից վերականգնումը.

«Ժեզուսը երեկ եղել է Բարսելոնայում, որտեղ բժշկական հետազոտություն է անցել: Հույս ունեմ, որ նա կկարողանա խաղալ 2-3 շաբաթ հետո, երբ մենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կխաղանք «Բազելի» հետ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

20-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս