NBA. Կավալերսը պարտություն է կրել, այլ արդյունքներ (տեսանյութ)

17:24 12.01.2018

NBA-ի հերթական տուրում «Քլիվլենդ Կավալերսը» հյուրընկալվելիս պարտություն է կրել «Տորոնտո Ռեպտորսից»:

Հանդիպումն ավարտվել է 133:99 (30:24, 35:16, 35:32, 33:27) հաշվով: Տանտերերից ամենաշատ միավորները հավաքել է Ֆրեդ Վանվիլտը, ով վաստակել է 22 միավոր: «Կավալերսից» ամենաարդյունավետը եղել է Լեբրոն Ջեյմսը՝ 26 միավորով:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Սևենտի Սիկսերս»-«Սելթիկ»՝ 103:114

«Սակրամենտո»-«Կլիպերս»՝ 115:121

«Լեյքերս»-«Սփըրս»՝ 93:81

Share |

Լրահոս