Ռոնալդո. Նեյմարը հետ քայլ կատարեց` տեղափոխվելով ՊՍԺ

23:52 12.01.2018

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է Նեյմարի` ՊՍԺ տեղափոխության մասին: 

«Մարզական առումով Նեյմարն այդ տեղափոխությամբ իր կարիերայում մեկ քայլ հետ է կատարել: Սակայն ամեն մեկն իր համար նոր մարտահրավեր է փնտրում: 

Հանդես եմ եկել «Բարսելոնայում» և տեղափոխվել «Ինտեր», քանի որ այն ժամանակ Իտալիայի առաջնությունն ավելի մրցունակ էր»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: 

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 222 մլն եվրոյի դիմաց: 

Share |

Լրահոս