Բավարին Բունդեսլիգայի երկրորդ շրջանը սկսում է հաղթանակով (տեսանյութ)

01:24 13.01.2018

Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ շրջանը Մյունխենի «Բավարիան» մեկնարկեց հաղթանակով:

Յուպ Հայնկեսի ֆուտբոլիստները մրցաշրջանի 18-րդ տուրում հյուրընկալվելիս առավելության հասան Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ:

Հանդիպումն  ավարտվեց 1:3 հաշվով: Մյունխենցիներից գոլի հեղինակ դարձան Ռիբերին, Մարտինեսը և Խամեսը, իսկ լևերկուզյան ակումբի կազմում աչքի ընկավ Ֆոլանդը:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 44 միավոր և վստահորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Բայերը» 28 միավորով 4-րդն է:

«Բայեր»-«Բավարիա»՝ 1:3 

Գոլերը՝ Ֆոլանդ (70), Մարտինես (32), Ռիբերի (59), Խամես (90+1)

Share |

Լրահոս