Սաուդյան Արաբիայում պատմական իրադարձություն է գրանցվել

00:17 13.01.2018

Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Ահլի Ջիդա»-«Ալ Բատին» հանդիպմանը ներկա են գտնվել նաև կանայք:

Սա երկրի պատմության մեջ առաջին նման դեպքն է: Կանանց կթույլատրվի նաև այցելել ևս մեկ հանդիպման վաղը, ինչպես նաև հունվարի 18-ին:

Սաուդյան Արաբիայի առաջնորդ Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը, ով ղեկավարում է երկիրը 2015 թվականից, մեծացրել է կանանց տրվող իրավունքները: Օրինակ, 2018 թվականից նրանք կարող են մեքենա վարել, այցելել մարզադաշտեր, ռեստորաններ և կինոթատրոններ, իսկ պետական դպրոցի դասատուներին թույլատրվել է զբաղվել սպորտով:

Share |

Լրահոս