Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանն Արսենալում Սանչեսից պակաս չվաստակի

10:45 17.01.2018

Հայտնի է, թե ինչու «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակումը դեռ չի կայացել:

«Calciomercato»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որ իր հաճախորդն «Արսենալում» պետք է Սանչեսից պակաս գումար չվաստակի.

«Ռայոլան դանդեղեցնում է բանակցությունների ընթացքը` պնդելով, որ Մխիթարյանն «Արսենալում» Սանչեսի մակարդակի աշխատավարձ պետք է ստանա:

Ալեքսիսն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները ՄՅՈւ-ի հետ, բայց ստիպված է սպասել Ռայոլայի որոշմանը»,- գրել է «Calciomercato»-ի թղթակից Մաթեո Պեդրոզին «Թվիթերի» իր էջում:

Ավելի վաղ, հիշեցնենք, Ռայոլան հայտարարել էր, որ «ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը «Արսենալի» հետ:

Share |

Լրահոս