Մարիա Կուրսովան՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

21:30 19.01.2018

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց 73-րդ առաջնության ութերորդ տուրը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Մարիա Կուրսովան սպիտակներով հաղթեց Աննա Սարգսյանին և եզրափակչից առաջ ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Ութերորդ տուրի արդյունքները. Մարիա Կուրսովա-Աննա Սարգսյան՝ 1:0, Մարիա Գևորգյան-Լիլիթ Գալոյան՝ 1:0, Մարիամ Մկրտչյան-Սիրանուշ Ղուկասյան՝ 0:1, Նարե Առաքելյան-Սուսաննա Գաբոյան՝ 0:1, Աննա Խաչատրյան-Սոնա Ասատրյան՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. Կուրսովա՝ 7 միավոր, Ղուկասյան, Սարգսյան՝ 5-ական, Գևորգյան, Գալոյան՝ 4.5-ական, Գաբոյան, Առաքելյան՝ 3.5-ական, Մկրտչյան՝ 3, Ասատրյան, Խաչատրյան՝ 2-ական:

Վերջին՝ իներորդ տուրում միմյանց հետ կխաղան Գալոյան-Կուրսովա, Սարգսյան-Առաքելյան, Ղուկասյան-Խաչատրյան, Գաբոյան-Մկրտչյան, Ասատրյան-Գևորգյան զույգերը:

Share |

Լրահոս