Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ԵՎՐՈ-2020-ի հավանական հետաձգման մասին կորոնավիրուսի տարածման պատճառով։
«Մենք պետք է ֆուտբոլիստներին թողնենք տանը։ Նրանք պրոֆեսիոնալներ են ու գիտեն՝ ինչպես վարվել ու ինչ անել։ Երբ առաջնությունները վերսկսվեն, ֆուտբոլիստները կունենան 10 օր կամ երկու շաբաթ մարզումների համար։
Պետք է սպասել մինչև երեքշաբթի հասկանալու համար, թե արդյոք ՈւԵՖԱ-ն որոշում կկայացնի ԵՎՐՈ-2020-ը հետաձգելու վերաբերյալ։
Չգիտեմ՝ ինչով կավարտվի այս ամենը։ Բայց առանց տարակուսանքի, կան ավելի կարևոր բաներ, քան ԵՎՐՈ-2020-ն է։ Ամենակարևորը մարդկանց առողջությունն է և այն, որ մենք մի օր նորից վերադառնանք ստադիոն ու վայելենք կյանքը։ Շատ ցավոտ է տեսնելը, թե ինչպես են մարդիկ մահանում»,-Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։