Շարապովան պարտվել է Կերբերին և լքել Australian Open-ը

14:39 20.01.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան «Austarlian Open»-ի երրորդ շրջանում պարտվել է գերմանուհի Անգելիկ Կերբերին:

Հանդիպումն ավարտվել է երկու սեթում 1:6, 3:6 հաշիվներով: Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 6 րոպե:

Հատկանշական է, որ Շարապովայի Ռուսաստանի վերջին ներկայացուցիչն էր «Austarlian Open»-ում:

Կերբերի հաջորդ մրցակիցը կլինի Սի Սուվեյ (Թայվան) - Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) զույգի հաղթողը:

Share |

Լրահոս

Loading...