ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար

21:20 22.01.2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին տոնում էր իր ծննդյան 29-ամյակը:

Այդ առիթով մանչեսթերցիները չեն շնորհավորել հայ ֆուտբոլիստին, ինչի պատճառով մի շարք երկրպագուներին քննադատել են ակումբին:

@larryboei

«Շանս կա՞, որ կշնորհավորեք Մխիթարյանին: Այդ տղան արժանի է դրան»:

@Kofi_Akwaboah

«Մանչեսթեր Յունայթեդ», դու այնքան անարժան ես: Նույնիսկ չշնորհավորեցիր Հենրիխ Մխիթարյանին ծննդյան առիթով: Այնքան ողորմելի է»:

@David_Mapheleba

«Իսկապես չե՞ք շնորհավորելու Մխիթարյանին: Արդեն կուշտ եմ այս ակումբից»:

@LongLiveLukaku9

«Անկախ տրանսֆերից՝  ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից Մխիթարյանին չշնորհավորելը»:

Share |

Լրահոս