Արսենալում Մխիթարյանի խաղաշապիկի համարը (լուսանկար)

17:03 23.01.2018

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:

Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` մինչ այս «Արսենալում» 7 համարի մարզաշապիկով հանդես էր գալիս չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, որը ՄՅՈւ տեղափոխվելուց հետո ևս ընտրել է այդ համարը:

Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է երեկ` հունվարի 22-ին:

Daily Star-ի համաձայն՝ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքել է 3.5 տարվա պայմանագիր: Նոր ակումբում նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգից ավելի:

Share |

Լրահոս